Մարտի 7-ին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնի, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի, ինչպես և ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանման ծառայողները Եղեգնաձորի բաժնի սպասարկման տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Միջոցառման ընթացքում ստուգվել են մի քանի տասնյակ տրանսպորտային միջոցներ։
Հայտնաբերվել են դանակներ, մահակներ և այլն։ Ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվել է 9 արձանագրություն։ Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 2 տրանսպորտային միջոց։ Բացահայտվել է նաև հանցագործության 1 դեպք։
Ուժեղացված ծառայություն է իրականացվել նաև ոստիկանության Վայքի բաժնի սպասարկման տարածքում։ Միջոցառմանը բաժնի ծառայողներից բացի ներգրավված են եղել ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողներն ու մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները։ Ստուգվել է մի քանի տասնյակ մեքենա։ Հայտնաբերվել է գազային ատրճանակ ու դանակ։ Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։