Աղբահանության կանոնները խախտելու դեպքում կնշանակվի 100-300 հազար դրամ տուգանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կկատարվեն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նոր նախագիծ է հանրային քննարկման դրել: Այսպես, օրենքի նախագծով առաջարկվում է կանոնակարգել աղբի հավաքման, տեսակավորման, օգտահանման, վնասազերծման, վերամշակման և բնապահպանական, սանիտարական և քաղաքաշինական նորմերին համապատասխանող աղբավայրում տեղադրման գործառույթները: Ավելին, զուգահեռ փոփոխություններ կկատարվեն նաեւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:
Մեզ հայտնի դարձավ, որ աղբամաններում կամ կոնտեյներներում, բժշկական թափոնների, մարտկոցների ու կուտակիչների, 1 խմ և ավել ծավալով աղբի, այրվող, շիկացած կամ տաք աղբի, ձյան և սառույցի տեղադրումը, ինչպես նաև այն աղբի տեղադրումը, որը կարող է վնաս հասցնել աղբ հեռացնող անձանց կյանքին և առողջությանը, ֆիզիկական անձը կարող է տուգանվել 5000-10.000, իսկ իրավաբանական անձը՝ 20.000-30.000 դրամի չափով։

Նշենք, որ պայթուցիկ, դյուրավառ, բժշկական հաստատություններից, սպանդանոցներից և այլ կենսաբանական աղբի, ինչպես նաև առանց հատուկ տարրաների մեջ պահեստավորված հեղուկ աղբի տեղադրումը աղբավայրերում՝ առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ 10.000-20.000, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ 80.000-100.000 դրամի չափով։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ աղբավայրերում բաց եղանակով այրման կազմակերպումն առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ 20.000-30.000, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ 200.000-300.000 դրամի չափով։
Իսկ գործող աղբավայրերի բարեկարգմանն ու շահագործմանը ներկայացվող նվազագույն պահանջների չկատարման համար աղբավայր շահագործողը կարող է տուգանվել 100.000-300.000 դրամի չափով:

Ս.Հ.




Լրահոս