Armenian text to speach

Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով։ Նոր մեքենաները պատրաստված են բարձր ամրության պողպատից և համալրված են ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Առաջին անգամ Երևանի աղբատար մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ, որը վարորդին ապահովում է ամբողջական տեսանելիություն և բարձրացնում աշխատանքի անվտանգությունը։

Մեքենաները նաև հագեցած են ներկառուցված կշեռքով, որի շնորհիվ վարորդը կարող է իրական ժամանակում վերահսկել մեքենայի ծանրաբեռնվածությունը»,-նշել է նա։




Լրահոս