ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փետրվարի 7-ին Հայաստան վերադարձած գերիներից մի քանիսին կանչել են Քննչական կոմիտե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին  հասած տեղեկությունների համաձայն՝ փետրվարի 7-ին Ադրբեջանից Հայաստան վերադարձած 8 գերիներից մի քանիսին Քննչական կմոիտեն կանչել է հարցաքննության:

Ինչպես հայտնի է 8 հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ՝ փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով։ Արդյունքում տղաները հրավիրվեցին ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության, որից հետո նախաքննական մարմինը նրանց ազատ արձակեց: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինն օրերս կրկին հարցաքնության է հրավիրել գերությունից վերադարձած մի քանի տղաների: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ տղաներից որեւէ մեկին մեղադրանք առաջադրված չէ եւ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Սյունիքի ու Վայոց Ձորի սահմանագոտում ծավալված մարտերի ժամանակ դիրքերը թողնելու և փախուստի դիմելու համար ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:

«Մասնավորապես մարտական հերթափոխություն իրականացնող դիրքերի զինծառայողները տեղեկանալով հակառակորդի հարձակման մասին, ունենալով զենք կիրառելու իրավասություն, մարտական դիրքի վրա հարձակված հակառակորդի զինծառայողներին զինծառայողներին վնասազերծելու, զինաթափելու փոխարեն փորձել են բանակցություններ վարել մարտական դիրքի պահպանության տարածք ներխուժած զինծառայողների հետ, ովքեր փորձել են գերեվարել մարտական հերթապահություն իրականացնողներին։ Դիրքերի անձնակազմը նշված գործողությունները կատարելու փոխարեն, թողել է մարտական դիրքերը և դիմել փախուստի, որի հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք՝ մարտական դիրքեր, որոնք անցել են հակառակորդի վերահսկողության տակ»:

Եվ ահա այս քրեական գործի շրջանակներում է հարցաքննվել վերադարձած զինվորները եւ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Քնար Մանուկյան




Լրահոս