ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարձով ապրողները փաստի առաջ են կանգնած. բնակարանատերերը կամ բարձրացնում են վարձավճարը, կամ պահանջում ազատել բնակարանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն քաղաքացիները, որոնք ապրում են վարձու բնակարաններում, հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում. բնակարանատերերը պահանջում են դուրս գալ վարձով տանից, քանի որ այն ավելի բարձր գնով տալիս են ազգությամբ ռուս եւ ուկրաինացի քաղաքացիներին:

Նշենք, որ Ռուսաստանից շատերն են հիմա հեռանում՝ Արևմուտքի կողմից խստացող պատժամիջոցների ու պատերազմի պատճառով: Վերջին շրջանում Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից Հայաստան են գալիս նաեւ մեծ թվով ռուսաստանցիներ եւ հաստատվում մեր երկրում։
Սա է պատճառը, որ Երեւանում վարձու բնակարանների գները վերջին օրերին շեշտակի են բարձրացել:

Այսօր Հայաստանում ամսական 300.000 դրամով վարձով բնակարան գտնելը դժվար է դարձել: Եթե մտադիր եք վերանորոգված, սանհանգույցով ապահովված նորմալ բնակարան ձեռք բերել, ապա պատրաստ եղեք վճարել 500-600 հազար դրամով: Անշարժ գույքի գործակալություններից ArmLur.am-ին փոխանցեցին, որ Հայաստանում քիչ են մնացել ազատ տներ, բնակարաններ, իսկ գներն էլ սկսում են 250 հազար դրամից եւ հասնում մինչեւ 600 հազար դրամ:

Ստեղծված իրավիճակում առիթից օգտվում են բնակարանատերերը եւ իմանալով, որ բնակարան են ուզում վարձել ազգությամբ ռուս կամ ուկրաինացի քաղաքացիներ, գինն անմիջապես բարձրացնում են: Երեւանում գտնվող անշարժ գույքի գործակալություններից մեկից մեզ պատմեցին, որ մի բնակարանատեր՝ իմանալով, որ իր բնակարանն ուզում է վարձել ռուս ընտանիք, 150 հազար դրամից գինը բարձրացրել է եւ սահմանել 300 հազար դրամ:

Ս.Հ.




Լրահոս