Թեև Թուրքիան առաջիններից ճանաչել է Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախությունը, բայց Հայաստանն ու Թուրքիան մինչև օրս այդպես էլ դիվանագիտական կապեր չեն հաստատել: 1990-ականներից սկսած Հայաստանն ու Թուրքիան հարաբերություններ կարգավորելու 3 փորձ են արել: Հերթական չորրորդն այժմ՝ մեր օերրում է ընթանում:
Արաքսի երկու ափերն իրար կապող Մարգարայի կամուրջն է հայ-թուրքական հարաբերությունների ամենակարևոր խորհրդանիշ, որ արդեն քանի տասնամյակ ակտիվ երթևեկի է սպասում: Ու քանի դեռ անհայտ է՝ Երևանի ու Անկարայի միջև սկսված հերթական գործընթացն ինչով կավարտվի, Մարգարայի 170 մետրանոց կամուրջն առայժմ միայն Արաքս գետի հետ է երկխոսում:
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան