Արթուր Վանեցյանն Արցախում է. ինչ հանդիպումներ է ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ս/թ մարտի 12-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք, Ստեփանակերտ քաղաքում տեղի ունեցավ Արցախի Արդարություն կուսակցության համանախագահների, ԱԺ Արդարություն խմբակցության պատգամավորների և Հայրենիք կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Ա. Վանեցյանի հանդիպումը: Իր խոսքում պարոն Վանեցյանը նշեց, որ այստեղ է, որպեսզի միասին գտնենք ելքեր այն աղետալի վիճակից, որում գտնվում է Արցախը:

Պարոն Վանեցյանը մի քանի գործնական առաջարկներ արեց այդ ուղղությամբ: Ի պատասխան, Արցախի Արդարություն կուսակցության գործող համանախագահ Հ. Հակոբյանը նշեց, որ Արցախի համար այս ծանրագույն շրջանում շատ կարևոր է մեր գործընկերների հաճախակի այցերը:

Փաստեց, որ այն ինչ հիմա տեղի է ունենում Արցախում, ոչ այլ ինչ է, քան հումանիտար աղետ և, եթե միջազգային հարթակներին հասանելի ամբիոններից իրականության մասին չբարձրաձայնվի, Արցախը կհայտնվի այնպիսի իրավիճակում, որ այլևս ելքեր փնտրելն անիմաստ կլինի: Կողմերը բաժանվեցին՝ կայացրած որոշումով:




Լրահոս