Մարտի 14-ին խորհրդարանում տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ կառավարության ծրագրի կատարողականը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Կատարողականը ներկայացնելուց հետո պատգամավորները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել նախարարին:
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նախարարին երեք հարց ուներ: Դրանցից առաջինը վերաբերում էր շտապօգնության աշխատանքին, թե արդյոք պլանավորվում է բրիգադների կամ աշխատավարձերի ավելացում:
Պատգամավորի երկրորդ հարցը վերաբերում էր կորոնավիրուսի թեստերին: Հանձնաժողովի նախագահը մասնավորապես հետաքրքրվեց, թե ինչու մինչ այժմ թեստերի գները շարունակում են բարձր մնալ:
Իսկ ահա երրորդ հարցով Թագուհի Թովմասյանը նախարարին հարցրեց Վարդենիսի հիվանդանոցի մասին՝ հետաքրքրվելով՝ կգա մի օր, երբ վարդենիսցին հնարավորություն կտա բուժօգնություն ստանալ հենց Վարդենիսում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան