ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից տեղեկացնում են, որ հացի երկու արտադրամաս վերսկսել է աշխատանքը:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել են «Լիլիթ և Սյուզի», ՍՊԸ-ին և անհատ ձեռնարկատեր Նարինե Հայրապետյանին (Կոտայքի մարզ) պատկանող հացի արտադրամասերի արտադրական գործունեության կասեցումները:
Որոշումների համար հիմք են ծառայել Կոտայքի մարզի տեսուչների վերստուգիչ այցելությունները նշված կազմակերպություններ: Պարզվել է, որ այդ արտադրամասերում շտկվել են նախորդիվ հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները, վերահսկող մարմնի բոլոր պահանջները կատարվել են: