Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ վաշտի ծառայողները մարտի 18-ին, ժամը 20.00-ին, Բագրատունյաց պողոտայում նկատել են հանդիպակաց գոտիով և մեծ արագությամբ երթևեկող «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենա, որի վարորդը չի ենթարկվել մեքենան կանգնեցնելու հրահանգին և շարունակել է վարել հանդիպակաց գոտիով, ապա մետրոյի «Գործարանային» կայարանի մոտ իջել է մեքենայից և դիմել փախուստի, սակայն պարեկները բռնել են նրան: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Վարորդը, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, մոտ 10 րոպե ոստիկանների հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, հրել նրանց, անկանոն շարժումներ արել:
32-ամյա վարորդը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: