Մարտի 21-ին Մարտունու շրջանի Եմիշճան համայնքում առատ ձյան տեղումների հետևանքով մասնակի փլուզվել է բնակելի տան տանիքը: Ինչպես հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, տանտերերը՝ տարեց ամուսինները, գյուղի բնակիչների ուժերով տեղափոխվել են անվտանգ վայր: Տուժածներ չկան:
Փլուզման հերթական ահազանգը ստացվել է ժամը 12:10-ի սահմաններում: Մարտունու շրջանի Ծովատեղ համայնքում առատ ձյան տեղումներով պայմանավորված՝ մասնակի փլուզվել է բնակելի մեկ տան տանիք: Տուժածներ չկան:
Ծովատեղում փլվել է նաև թվով 3 անասնաֆերմայի տանիք: Վնասների չափը ճշտվում է:
Նշված ահազանգերի վերաբերյալ հողորդումները փոխանցվել են Մարտունու շրջանի ԱԻ բաժնի 911 ճգնաժամային կառավարման կենտրոն:
Բնակչության կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում: