ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ հեռախոսազրույցում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների առանցքային դրույթների կատարման ընթացքին, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման խնդրին։
Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հստակեցրել են «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հետագա աշխատանքները։
Լավրովն ու Բայրամովը խոսել են նաև Ուկրաինայի շուրջ ծավալվող զարգացումների մասին։