Նախկին զինծառայող Մարատ Շամիրյանն է, երկրորդ խմբի հաշմանդամ է: Որպես Գավառի մանկատան նախկին սան, Էջմիածնում տարիներ առաջ բնակարան է ստացել, սակայն տունն այրվել է եւ այն վերանորոգելու համար անհրաժեշտ է 2 մլն 500 հազար դրամից մինչեւ 3 մլն դրամ գումար:
Բացի այս, Մարատ Շամիրյանը ներառվել է բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող, հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների եւ զոհված զինծառայողների ընտանիքներին բնակարանային հաշվառման վերցնելու ցուցակում: 40-ամյա նախկին զինծառայողն այժմ ապրում է Էջմիածնում, ավտոտնակում՝ դստեր եւ կնոջ հետ: Ամսական վճարում է 45000 դրամ գումար:
Սյունէ Համբարձումյան