Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին միջազգային հարթակներում պատասխանատվության կանչելու մասին հերթական հայտարարությունն է արել: Այս անգամ նա խոսել է պաշտոնական Երևանի, իբրև թե, ագրեսոր լինելու մասին: ««Հայաստանը, որպես ագրեսոր, պետք է պատժվի միջազգային մակարդակով և փոխհատուցում վճարի»,- Ադրբեջանի նախագահը նման հայտարարություն է արել ՄԱԿ-ի ներկայացուցիչ Մայմունա Մոհդ Շարիֆի հետ հանդիպման ժամանակ:
Ի՞նչ պետք է անել հակառակորդի նման բովանդակությամբ հայտարարությունները միջազգային հարթակներում լռեցնելու համար:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի համոզմամբ՝ իշխանությունը, զուտ մասնագիտորեն, բավարար ներուժ չունի այդ հարցերը միջազգային ատյաններում բարձրաձայնելու համար: Չնայած ներուժից առաջ՝ մերօրյա իշխանավորները միջազգային հարթակներում հայկական օրակարգն առաջ տանելու քաղաքական կամք պետք է ունենան:
Երբեմնի թիմակիցների փորձին ու հմտություններին ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գնահատական չի տալիս: Փոխարենն իր մասնագիտական ոլորտի մասով է ահազանգում՝ իշխանությունը հստակ չի գիտակցում ու ճիշտ գնահատականներ չի տալիս Ադրբեջանից եկող իրական սպառնալիքներին:
Մանրամասները՝ տեսանյութում
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան