ՖՈՏՈ. Գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 38-ամյա տղամարդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է օրեր առաջ քաղաքացու բնակարանից կատարված գողության դեպքը:

Նախնական տվյալներով՝ 2022թ. մարտի 13-ին՝ ժամը 16։19-ին, քաղաքացին ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 12։30-ից 15։00-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ հանցագործություն կատարած անձն, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, ապօրինի մուտք է գործել իր բնակարան և ննջասենյակից գողացել 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա զարդեր։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1-րդ կետերով հարուցվել է քրեական
գործ:

Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում հիշյալ գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Գյումրի քաղաքի 38-ամյա բնակիչը, ով տվել է խոստովանական ցուցմունք:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս