Իրանը ռուսական կողմի հետ քննարկում Է «Միր» վճարային համակարգի քարտը ճանաչելու հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին:
«Այդ հարցը (Իրանի կողմից «Միր» վճարային համակարգի լիակատար ճանաչումը) նաեւ մտնում Է մի օրակարգի մեջ, որը մենք քննարկում ենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ»,-ասել Է Ջալալին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: