Վայոց ձորի մարզպետի տեղակալի անվան տակ 14.600 դոլարի հափշտակություն են արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Էդուարդ Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա չհանդիսանալով ՀՀ փաստաբանների պալատի անդամ և չունենալով փաստաբանական գործունեության արտոնագիր 2019 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2021 թվականի ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում Մանսուր Ջաֆար Էլմիֆարդից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, վերջինիս և նրա ներկայացուցիչ Աբբասալի Ղոլամհոսսենի Թաղի Զադեհ Ռամաթաբադին մոլորեցնելու, նրանց գիտակցության և կամքի վրա ներազդելու նպատակով վերջիններիս ներկայանալով որպես փաստաբան և Վայոց Ձորի մարզի մարզպետի տեղակալ, ասելով, թե իբր լայն կապեր ունի տարբեր պետական կառույցներում, կարող է հասնել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող ԱՎԴ/1148/02/14 գործի վերանայմանը, ստանալ դրական արդյունք և այլ տարբեր պատճառաբանություններով` գործով փորձագետի վճարի, Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում վճարում կատարելու, «ԷԼ. ՄԻ. ՋԻ» ՍՊ և «Որարտու Լենդ» ԲԲ ընկերությունների կալանքի տակ գտնվող գույքը հետ ստանալու Սարգիս Աղաբեկյանի դեմ հակընդդեմ հայց ներկայացնելու, ինչպես նաև ձևավորված վստահությունն ամրապնդելու նպատակով իբր իր բողոքի հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված, գոյություն չունեցող քրեական գործով տուժող ճանաչելու մասին որոշումը տրամադրելու միջոցով Երևան քաղաքի տարբեր վարչակն շրջաններում պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 7.000.000 ՀՀ դրամ գումարին համարժեք 14.600 ԱՄՆ դոլար գումար և խաբեությամբ հափշտակել այն:

Ք.Մ




Լրահոս