Թբիլիսիի քաղաքային դատարանը պաշտպանության նախկին նախարար Դավիդ Կազերաշվլինին ու պետական գնումների դեպարտամնետի նախկին ղեկավար Ալեքսանդր Նինուին պարտավորեցրել է վճարել ավելի քան 5 մլմ եվրո: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջը:
Ըստ մեղադրանքի՝ նախկին պաշտոնյաներն ուսումնական վարժանքների անվան տակ ավելի քան 5 մլն դոլարի լվացում են արել օվշորային կառույցներում: Հետաքննությունը, սակայն, պարզել է, որ ռազմական վարժանքներն այդպես էլ չեն կայացել:
Նշվում է, որ Թբիլիսիի դատարանը դեռևս 2021-ի սեպտեմբերի 7-ին ՊՆ նախկին նախարարին 5 տարով ազատազրկել էր: Դրանից հետո սակայն նախարարությունը վնասի փոխհատուցման հայցով էլ է դիմել դատարան, ինչն էլ հենց հաստատել է դատարանը: