ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Փոքրիկ Արտյոմիկը դարձավ մեր դեղն ու մխիթարանքը». բացվեց զոհված զինվորին նվիրված խաչքար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ Ապրիլի 1-ին, Քառօրյա պատերազմի 6-րդ տարելիցին բացվեց 44-օրյա պատերազմի անմահ հերոս ժամկետային զինծառայող Արտյոմ Մկրտչյանի հիշատակին նվիրված խաչքար: Մերօրյա հերոսի հիշատակի եւ խաչքարի բացման արարողության ներկա էին նրա հարազատներն եւ ընկերները, եւ այն բակում որտեղ մեծացել եւ հասակ էր առել նա այսուհետ պետք է կրթվեն հայրենասեր սերունդներ:

Արտյոմն այն երիտասարդներից էր, ով առաջնորդ էր ի ծնե, անվախ ցանկացած գործում: Արտյոմը ծառայել է Մեղրիում, սակայն պատերազմի թեժ օրերին տեղափոխվել է Ջաբրայիլ, որտեղ էլ 20 ընկերներին առաջնորդելով՝ մղվել է հայրենիքի պաշտպանությանը եւ հերոսացել:

Այսօր հերոս Արտյոմն ունի իր անունը կրող զարմիկ, ով հպարտությամբ պետք է կրի հորեղբոր անունը եւ վառ պահի նրա հիշատակը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս