Արևմտյան երկրները դուրս են եկել բանականության սահմաններից՝ պատժամիջոցներ սահմանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ։ Այս մասին ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Россия-1» հեռուստաալիքի եթերում։
Մեկնաբանելով անընդհատ նոր պատժամիջոցների ներդրումը՝ Կրեմլի խոսնակը խոստովանել է, որ մի քանի տարի առաջ նա չէր պատկերացնում նման իրավիճակ Ռուսաստանի հետ Եվրոպայի հարաբերություններում։ «Այդուհանդերձ, ոչ ոք չէր կարող պատկերացնել մի իրավիճակ, երբ պատժամիջոցներ կիրառվեն պետությանի ղեկավարի դեմ»,-ասել է նա:
«Ադպիսի բան չի լինում: Դա անցնում է ողջամտության սահմանը: Դրանից հետո, երբ մեր նախագահի դեմ պատժամիջոցներ կիրառվեցին, արդեն պարզվում է, որ նրանք ընդունակ են ցանկացած հիմարության», – ասել է Պեսկովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում ՝պատասխանելով լրագրող Պավել Զարուբինի հարցերին։