Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը ևս երկու մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Եվրոպայի առաջնության 60 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Գևորգ Ղարիբյանը մրցեց հունգար Էրիկ Տորբայի հետ ու հաղթեց 5:1 հաշվով և դարձավ Եվրոպայի առաջնության երրորդ մրցանակակիր:
67 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը տուշեով դարձավ առաջնության բրոնզե մեդալակիր` գերազանցելով վրացի Ռամազ Զոյիձեին:
Նախօրեին Եվրոպայի առաջնության չեմպիոն էր դարձել 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը, իսկ 55 կգ քաշային կարգում Ռուդիկ Մկրտչյանը դարձել էր բրոնզե մեդալակիր: