ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Շիրակի մարզում

 

Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ոստիկանության Անիի բաժնի համայնքային ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Անի  գյուղի վարչական տարածքում ժայռից քաղաքացին վայր է ընկել եւ մահացել: Մահացածը հովիվ էր:

 

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՐՑ. Կարող է արդյոք գրավառուն (բանկ, վարկային կազմակերպություն, գրավատուն) առանց ինձ ծանուցելու վաճառել գրավ դրված իմ գույքը:

Մարիամ Նավասարդյան (37 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ո՛չ, չի կարող: Եթե գրավի պայմանագրով կամ գրավառուի եւ գրավատուի միջեւ կնքված գրավոր համաձայնությամբ առկա է դրույթ առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին, ապա գրավառուն Ձեր կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում պարտավոր է գրավոր` պատշաճ ձեւով ծանուցել Ձեզ (պարտապանին) առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում)` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249 հոդվածի 2-րդ մասի: Նույն հոդվածը սահմանում է նաեւ, որ բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն իրավունք ունի իրացնելու գրավի առարկան: Վերոնշյալ համաձայնության բացակայության դեպքում գրավ դրված գույքի հաշվին գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարվում են դատարանի վճռով: Այսպիսով, ֆինանսական կազմակերպությունը պետք է Ձեզ գրավոր ծանուցի գրավադրված գույքի իրացման վերաբերյալ, որից երկու ամիս հետո միայն կարող է իրացնել գույքը:

Ֆինանսական համակարգի հաշտատար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ գրավով ապահովված վարկի գումարը սահմանված ժամկետում չվերադարձնելու դեպքում գրավատունն իրավունք ունի այդ գույքն իրացնել (վաճառել) հրապարակային սակարկություններով:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե որ դեպքերում է սահմանվում անժամկետ հաշմանդամություն:

Հեղինե Մովսիսյան (47 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Մովսիսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հաշմանդամության խումբը սահմանվում է անժամկետ՝

ա) օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց,

բ) վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության, հաշմանդամի սոցիալական անբավարարության վերացման կամ նվազեցման անհնարինության դեպքերում, որոնք հետեւանք են անատոմիական արատով կամ անդառնալի կառուցվածքային փոփոխություններով կամ օրգանիզմի օրգանների կամ օրգան-համակարգերի ֆունկցիաների խանգարումով առողջության խաթարմամբ պայմանավորված կենսագործունեության կայուն սահմանափակման,

գ) իրականացված վերականգնողական միջոցառումների անարդյունավետության դեպքում, որը բերում է հաշմանդամի մշտական սոցիալական պաշտպանության անհրաժեշտության (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում, իսկ 2 եւ 4 տարի դիտման պայմաններում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշման NN 2 եւ 3 հավելվածների),

դ) մեկ ակնագնդի կամ մեկ աչքի տեսողության անվերադարձ բացակայության դեպքում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 1-ին խմբի հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով, 2-րդ եւ 3-րդ խմբերի հաշմանդամությունը` մեկ տարի ժամկետով, իսկ «Հաշմանդամ երեխա» կարգավիճակը` երկու տարի ժամկետով կամ մինչեւ 18 տարին լրանալը:




Լրահոս