Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը դեմ է արտահայտվել Ռուսաստանից գազի մատակարարման էմբարգոյին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ նախարար Շալենբերգն այդ մասին հայտնել է OE24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Մենք չպետք է սխալվենք, ու անենք այնպես, կարծես ճանապարհը մեկն է: Մենք պատժամիջոցները խստացնելու այլ ուղիներ ունենք, և դրանք օգտագործում ենք»,-ասել է Շալենբերգը:
Ավելի վաղ Ավստրիայի էներգետիկայի նախարարը հայտնել էր, որ Ավստրիան բավական կախվածություն ունի ռուսական գազից, բայց կփորձի այդ կախվածությունը կրճատել: