Չնայած պարբերաբար խոսակցություններ են տարածվում Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպման մասին, սակայն այս պահի դրությամբ կողմերից գոնե մեկը դրա համար նախադրյալներ չի տեսնում:
Մասնավորապես, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ դեմ առ դեմ հանդիպումը կարող է տեղի չունենալ: Միեւնույն ժամանակ նա նշել է սակայն, որ Բուչայի ողբերգությունից հետո ամեն դեպքում անհրաժեշտ է շարունակել Մոսկվայի հետ բանակցությունները։ Այս մասին Ուկրաինայի առաջնորդը խոսել է հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում։
Նա Բուչայում տեղի ունեցածն անվանել է «մեծ ողբերգություն» և «ցեղասպանություն»՝ վստահություն հայտնելով, որ բոլոր ռազմական հանցագործները կպատժվեն։
Լրատվամիջոցներին տված հարցազրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահը հայտարարել է նաև, որ չեն հավատում անվտանգության ռուսաստանյան երաշխիքներին՝ խաղաղ համաձայնագրի կնքման դեպքում։