Հայաստանում շաքարավազի գինը շարունակում է բարձր մնալ: Շաքարավազի մեկ կիլոգրամը 440-460 դրամով է վաճառվում: Իսկ փաթեթավորված շաքարավազի մեկ կիլոգրամը 530 դրամ է, բայց կան նաեւ ընկերություններ, որոնց փաթեթավորված շաքարավազի մեկ կիլոգրամի արժեքը սկսում է 700 դրամից եւ հասնում է մինչեւ ավելի քան 1000 դրամ:
Ի դեպ, ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վիճակագրական կոմիտեն շաքարավազի շուկայում մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ արձանագրել է շաքարի և շաքարավազի 24.7, իսկ 2022 թվականի փետրվարի համեմատ՝ 7.9 գնաճ:
Ս.Հ.