Գերմանական Բունդեսլիգայի 29-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Աուգսբուրգին»:
Տանտերերի հաղթական գոլը խփեց Ռոբերտ Լեվանդովսկին 82-րդ րոպեին՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը:
Այս խաղից հետո «Բավարիան»69 միավորով առաջին տեղում է: Հաղորդում է ArmSport. am-ը։