Հայ բռնցքամարտիկները շարունակում են հաղթանակներ գրանցել Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ մեր տղաները 2 նոր հաղթանակ են տոնել։ Այս անգամ 63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը մենամարտում հաղթել է իռլանդացի Անտուան Թոմաս Մքդոնալդին, իսկ 60 կգ քաշային էրիկ Իսրայելյանը պարտության է մատնել ռումինացի Ֆլորին Քամինին։ Ի դեպ, սա արդեն մեր այս բռնցքամարտիկների երկրորդ հաղթանակն է առաջնությունում։
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ից 21-ը Բուլղարիայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 13 մարզիկներ: Մեր բռնցքամարտիկները մինչ այս էլ հաղթական ելույթներ են ունեցել։
Մասնավորապես, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանն 1-ին ռաունդում նոկաուտի է ենթարկել գերմանացի մրցակցին: 63.5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը պարտության է մատնել ուկրաինացի Անդրեյ Կոստենկոյին, իսկ 86 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը առավելության է հասել չեխ Դավիդ Պոլակի նկատմամբ:
Իսկ ապրիլի 16-ին անցկացված մենամարտերում 67 կգ քաշային Արես Հակոբյանն առավելության է հասել էստոնացի Մաքսիմ Մակարովի նկատմամբ։ Այնուհետև 80 կգ քաշային Համլետ Ադամյանը բացահայտ առավելությամբ հաղթել է մոլդովացի մրցակցին։ Մենամարտերը հաղթանակներով են ավարտել նաև 51 կգ քաշային Արեն Ասլամազյանն ու 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանը։