ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել.
Պարոնայք ենթասպաներ, սպաներ, գեներալներ, մեզ համակիր քաղաքացիներ, երկրի ներսում սրվում է ներքաղաքական պայքարն իշխանության և ընդդիմադիր ուժերի միջև: Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր հայրենակիցներն իրավամբ տագնապում են, որ իշխանությունները զոհելով մեր ազգային շահերը` գործում են ի նպաստ Թուրքիայի և Ադրբեջանի:
Գնալով խորանում են իշխանության ու հասարակության միջև անջրպետը, անվստահության մթնոլորտը` ակնհայտորեն հանգեցնելով ժողովրդական հուզումների և բախումների: Պահը վտանգավոր է, բայցև միաժամանակ պատասխանատու մեր ինքնությունը և ազգային հետաքրքրությունները պաշտպանելու, երկիրը զարգացման ճիշտ ուղու վրա դնելու առումով:
Այս պայմաններում խիստ կարևորում ենք մեր գործընկեր ենթասպաների, սպաների, գեներալների, համակիր քաղաքացիական անձանց հետ խորհրդակցական բնույթի հանդիպումներ, քննարկումներ ծավալելը միասնական դիրքորոշում ձևավորելու և համատեղ գործելու նպատակով: Լռելը և կողմ քաշված իրադարձություններին հետևելը հարիր չեն հայրենասեր մարդուն, առավել ևս երկրի անվտանգության համար տարիներ շարունակ ծառայած զինվորականին: Ժամանակն է մի կողմ թողնել ներքին բոլոր հակասությունները և տարաձայնությունները, գործել մոբիլիզացված ու միասնական ուժերով:
Այսկերպ մենք կարող ենք նպաստել իրավիճակի ճիշտ հանգուցալուծմանը: Ուստի կոչ ենք անում առաջիկա մեկ-երկու օրում անձնապես գալ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն /Փ. Բուզանդի 3, հեռ.` 055-411-577, 098-62-80-20, ժամը` 10:00-20:00/ կամ կապ հաստատել մեր Facebook-յան էջով, հնարավոր զարգացումների և լուծման շուրջ ներկայացնել Ձեր դիրքորոշումն ու առաջարկները: