Շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը հրաժարական է տվել։ Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան գրառումից։
«Սիրելի բարեկամներ, ուզում եմ տեղեկացնել, որ այլևս չեմ զբաղեցնում շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնը։ Սա իմ սեփական որոշումն է:
Միշտ երախտապարտ եմ լինելու երկրի ղեկավարությանը վստահության, հնարավորության և, ամենակարևորը, մեր ընտանիքին հայրենիք վերադարձնելու համար։ Ռոմանոս Պետրոսյան, հիանալի է աշխատել քեզ հետ ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածում:
Շնորհակալ եմ բոլոր միջազգային կազմակերպություններին, դեսպանատներին, բոլոր փորձագետներին։ Շատ հետաքրքիր էր ձեզ հետ աշխատել։
Պետք չէ քաղաքական երանգավորում վերագրել այս ամենին, դա տգեղ է։ Այդպիսի բան չկա! Ես այն մարդկանցից եմ, ովքեր կարող են և պետք է ծառայեն իրենց երկրին՝ անկախ քաղաքական իրավիճակից, պաշտոնից և այլն, հատկապես այս վճռորոշ պահին»,֊գրել է Մազմանյանը