Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են անցկացրել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով BFM հեռուստաալիքին, որի տվյալներով զրույցը տևել է ավելի քան երկու ժամ։
Սա նախագահների առաջին խոսակցությունն էր ապրիլի 24-ին Մակրոնի երկրորդ ժամկետով ընտրվելուց հետո։ Մինչ այս Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել մարտի 29-ին։ Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել նաև Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ։
Le Figaro թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ղեկավարին զանգահարելուց առաջ Ֆրանսիայի հանրապետության ղեկավարը Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին։