Ապրիլի 28-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները Երևանում ծառայություն իրականացնելիս, «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել երկու տղամարդու՝ երկուսն էլ մայրաքաղաքի բնակիչներ:
40-ամյա տղամարդը մեքենայի մեջից ոստիկաններին ներկայացրել է մեթադոնով սրվակներ, իսկ 39 տարեկանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Լ» գրառմամբ 10 դեղահաբ:
Նշանակվել է փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի պարեկները մեթադոն են հայտնաբերել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ