Ոստիկանները բռունցքներով հարվածում են ցուցարարին, ակնհայտ երեւում է. Ժաննա Ալեքսանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանությունը  բռնություն է գործադրում ցուցարարների նկատմամբ, դա ակնհայտ տեսնում  ենք  տեսանյութերում, թե ինչպես են բռունցքներով հարվածում ցուցարարներին, եւ արժանի են խիստ դատապարտման: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով ցուցարարների նկատմամբ ոստիկանական ուժերի բիրտ գործողություններին:

«Իհարկե դատապարտում եմ, եւ միշտ եմ դատապարտել անկախ որ իշխանությունն է: Բայց հանուն արդարության՝ պետք է անդրադառնալ նաեւ այն փաստին, որ բռնություն կիրառվում է ոչ միայն ոստիկանների կողմից, այլ նաեւ ցուցարարներ կողմից, ինչը արտառոց դեպք է ինձ համար: Ես չեմ կարծում, որ այդ տղաները ուղղակի ուզեցին ծեծել այդ տարեցներին, նրանք չեն կարողանում զսպել իրենց մեջ կուտակված ատելությունը: Ընդդիմության մեջ ցավոք ատելությունը շատ է, եւ դա տանում է նրան, որ դառնում ես ավելի անհանդուրժող, ինչը տեսանք տարեց մարդկանց նկատմամբ նման վերաբերմունքը»,-ասաց նա:

Լիդա Եղիազարյան

 

 

 




Լրահոս