ՖՈՏՈ. Nat Geo-ի ադրբեջանցի ռեժիսորը Հայաստանում ադրբեջանական քարոզչական ֆի՞լմ է նկարում. ինչպես են արձագանքում ԱԳՆ-ն ու ԱԱԾ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 30-ին պրոդյուսեր Աննա Զաքարյանը հայտնել էր, որ Nat Geo-ի ադրբեջանցի ռեժիսորը Հայաստանում Ադրբեջանի օգտին քարոզչական ֆիլմ է նկարում, որը մասնագիտական շրջանակներում լուրջ աղմուկ էր բարձրացրել։

«Վերջերս Nat Geo-ի համար Հայաստանում նկարահանվում էր վավերագրական ֆիլմ: Ազգությամբ ադրբեջանցի ռեժիսորին և հաղորդավարին ուղեկցում էր ՀՀ կառավարության աշխատողը, ադրբեջանցին նաև ստացել է ԱԱԾ-ի և ԱԳՆ-ի թույլտվությունը` ՀՀ տարածքում նկարահանումներ անելու, որոնցում արտահայտում է կարոտը «իր» հողի նկատմամբ, պատմում, թե ինչպես է իր պապը ապրել և արարել այս հողի վրա»,- մասնավորապես  գրել էր  Զաքարյանը։

ArmLur.am-ը կապ է հաստատել գրառման հեղինակի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ տեղեկությունը ստացել Է այդ նախագծում աշխատած իր կոլեգայից, որը իմանալուց հետո  ռեժիսորը և հաղորդավարը ազգությամբ ադրբեջանցի են և լքել է նկարահանման հարթակը։

Բարձրաձայանված խնդրի մասով կապ հաստատեցինք նաեւ  «Ազգային կինոկենտրոնի» մամուլի քարտուղար Ռուզան Բագրատունու հետ, ով մեզ հետ զրույցում  ասաց. «Դա մեզ հետ բացարձակ կապ չունի, մենք իրապես որեւէ տեղեկություն չունենք, եւ չունենք նման աշխատակից, հետո էլ պարզվեց, որ նախկին աշխատակից է եղել»:

ArmLur.am-ը գնացել է պրոդյուսերի ահազանգի հետքերով՝ դիմելով ՀՀ ԱԳՆ պարզելու համար, թե որքանով են իրական ադրբեջանական քարոզ պարունակող ֆիլմի նկարահանման մասին տեղեկությունները: Մեր հարցման ի պատասխան ԱԳՆ-ից պատասխանեցին, որ ֆեյսբուքյան օգտատեր Աննա Զաքարյանի գրառման մեջ հիշատակվող ազգությամբ ադրբեջանցի (Ռենա Էֆենդի ) կողմից իբր արված արտահայտությունների մասին որեւէ փաստ առկա չէ:

ArmLur.am-ը դիմել էր նաեւ ՀՀ Ազգային  անվտանգության ծառայություն պարզելու համար, թե որքանով են իրական ադրբեջանական քարոզ պարունակող ֆիլմի նկարահանման մասին տեղեկությունները:

Մեր հարցմանն  ի պատասխան ՀՀ ԱԱԾ-ից հայտնել են, որ «National geographic» նկարահանող խմբին ՀՀ-ում ուղեկցելու վերաբերյալ տվյալներն իրականության չեն համապատասխանում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս