Օրգովի գյուղապետը ՊՆ-ից զրահատեխնիկա է խնդրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արագածոտնի մարզի Օրգով համայնքի ղեկավարը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն: ArmLur.am-ին հայտնի դարձավ,որ Օրգովի գյուղապետը խնդրել է գյուղին տրամադրել չօգտագործվող զրահատեխնիկա՝ համայնքում կառուցվող հուշահամալիրի տարածքում տեղադրելու նպատակով:

Իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը որոշել է ԲՏՌ-60 տիպի զրահափոխադրիչ նվիրաբերել համայնքին: Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության՝ նախկին ԽՍՀՄ ԶՈՒ-ից փոխանցված և ՀՀ ԶՈՒ-ում չշահագործված ԲՏՌ-60 տիպի զրահափոխադրիչը դեռևս 2006 թվականին ճանաչվել է ոչ պիտանի և դուրս է գրվել ու կազմաքանդվել:
Ավելին, 2006 թվականին գույքի մնացորդային արժեքը գնահատվել է 9.825.000 դրամ:

Ի դեպ, տեղեկացնենք, որ այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության այսօրվա նիստում:

Ս.Հ.




Լրահոս