ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Տաթևիկ Կարապետյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերը. Տաթևիկ Կարապետյանին 2022 թվականի մայիսի 13-ից նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական», – նշված է հրամանագրում։
Նշենք, որ Տաթևիկ Կարապետյանը Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի դուստրն է:
Ի դեպ Վլադիմիր Կարապետյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը ժամանակներ առաջ նույն թիմի՝ Հայ ազգային կոնգրեսի անդամ էին: Այժմ, սակայն երկուսն էլ, լքելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը, պաշտոններ են ստացել Նիկոլ Փաշինյանի կաբինետում: