ՖՈՏՈ. Հայտնիներից ովքեր էին ներկա առաջին հայ սուպերհերոսի՝ «Վիշապ» ֆիլմի երեւանյան պրեմիերային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 19-ից «Վիշապ»  գեղարվեստական ֆիլմն արդեն կինոթատրոններում է։ Ֆիլմը նկարահանվել է հայկական առաջին կոմիքսի հիման վրա:

«Շատ մեծ թիմ է աշխատել այս նախագծի վրա, ընտրել ենք հենց Վիշապ անունը, քանի որ դրա հիմքում հայկական լեգենդ կա:  Մենք փորձել ենք ցույց տալ, որ եթե կյանքում կա չար ուժ, ապա դրան հաղթող բարի ուժ էլ կա: «Վիշապ»-ը Հայաստանի համար ենք ստեղծել, բայց եթե այն տարածում գտնի նաև մեր երկրի սահմաններից դուրս, միայն հաճելի կլինի, ի վերջո, սյուժեն հասկանալի կլինի նաև ոչ հայերին»,-Armlur.am-ին ասել է ֆիլմի ռեժիսոր Արման Սարգսյանը:

Նշենք, որ «Վիշապ» ֆիլմի հիմքում վիշապաքարերի մասին հայկական լեգենդն է. հենց դրանցից է գլխավոր հերոսը ստանում իր ուժն ու սկսում պայքարել քաղաքում տիրող անարդարությունների դեմ՝ պաշտպանելով թույլերին:

Ֆիլմի բեմադրիչ ռեժիսոր Գրիգոր Գասպարյանն էլ ասաց, որ այս ֆիլմը սխալ կլինի համեմատել ամերիկյան նմանատիպ ֆիլմերի հետ.

«Նոր ու բավական դժվար ժանր էր մեզ համար, չի կարելի այս ֆիլմը համեմատել ամերիկյան արտադրանքի հետ: Այնուամենայնիվ, կարծում եմ՝ երիտասարդների համար հաճելի կլինի էկրաններին տեսնել հայ սուպերհերոսի, որը նոր էջ է բացում հայկական ֆիլմարտադրության մեջ»:

Ֆիլմի պրոդյուսերներից՝ Արման Միտոյանը ևս հաստատում է, որ բարդ ճանապարհ են անցել.

«Ամբողջ աշխարհում կա սուպերհերսների մասին ֆիլմ նկարահանելու ձևաչափը, և մտածեցինք, իսկ ինչու չունենանք նաև մենք։ Եվ Ռուբեն Ջաղինյանի մետ ծնվեց մտահղացումը, որից էլ փորձեցինք ստանալ ֆիլմը։ Նախագիծը դժվար և բարդ ճանապարհ անցավ 2020 թվականին, բայց ինչպես ասում են, մենք էլ սուպերհերոսաբար դրանք հաղթահարեցինք»:

ArmLur.am-ը ներկայացնում է «Վիշապ» ֆիլմի պրեմիերայի հյուրերին և հետաքրքիր դրվագները:

Լիդա Եղիազարյան




Լրահոս