Արդեն 3 տարի է, ինչ Հայաստանում ԱՄՆ դեսպան է Լին Թրեյսին: 2019թ. փետրվարի 19-ին Լին Թրեյսին երդմամբ ստանձնել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը: Արդեն լրացել է Թրեյսիի՝ Հայաստանում պաշտոնավարելու ժամկետը, սակայն ArmLur.am-Ին հասած տեղեկությունների համաձայն՝ Լին Թրեյսին դեռ շարունակում է լինել ԱՄՆ դեսպանը Հայաստանում կատարած լավ աշխատանքի համար:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Լին Թրեյսին, սակայն, առաջիկա ամիսներին կլքի դեսպանի պաշտոնը՝ տեղը զիջելով մեկ ուրիշին:
Հավելենք, որ մինչ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակվելը նա աշխատել է ԱՄՆ Պետական դեպարտամենտում՝ որպես Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդական։ Լին Թրեյսին աշխատել է Թուրքմենստանում, Ղազախստանում, Ղրղըզստանում, Ռուսաստանում, Աֆղանստանում, Պակիստանում:
Ավելին, Պակիստանում կատարած աշխատանքի համար նա արժանացել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի «Հերոսության համար» պարգեւին: