ՆԱՏՕ-ն չի լինի հակամարտության մաս․ Սթոլթենբերգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ն զորք չի ուղարկի Ուկրաինա, քանի որ ցանկանում է խուսափել Ռուսաստանի հետ պատերազմից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի ելույթը։

«ՆԱՏՕ-ն չի լինի հակամարտության մաս, մենք մեր զորքերը չենք ուղարկի այնպիսի տարածաշրջան, որտեղ նրանք ուղղակիորեն կներգրավվեն պատերազմի մեջ»,- ասել է Սթոլթենբերգը՝ հավելելով, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կաջակցի Ուկրաինային, բայց առանց անմիջական մասնակցության։




Լրահոս