Երուսաղեմի հայ պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արք. Մանուկյանն ընդունել է Արցախի 44-օրյա պատերազմում վիրավորված զինվորներին և Ազգային Ժողովի պատգամավորներին ու պաշտոնյաներին:
Այս մասին իր էջում գրել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դիվանապետ Հայր Կորյուն Հովնան Բաղդասարյանը:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովը մայիսի 23-ին զինվորների հետ հանդիպում էր կազմակերպել ԱԺ-ում: Հայտարարվել էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած մի շարք զինվորներ կմեկնեն Երուսաղեմ՝ հանգստի:
Որոշվել էր, որ առաջին խումբը Երուսաղեմ է մեկնելու մայիսի 26-ին՝ ՔՊ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի ուղեկցությամբ: