Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, աշխարհի առաջնության փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչից դուրս մնաց տեխնիկական պարտությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում շարունակվում են քառորդ եզրափակիչի մենամարտերը: Գերծանր քաշային կարգում` քառորդ եզրափակիչում, Դավիթ Չալոյանի մրցակիցն իսպանացի Այուբ Ղադֆան էր: Առաջին ռաունդի կեսից մրցավարը դադարեցրեց պայքարը` տեխնիական հաղթանակ տալով իսպանացի մարզիկին: Մրցավարը ներկայացնում է Անգլիան:
Նման որոշումը տրիբունաները միանշանակ չընդունեցին և շշեր նետեցին ռինգ, որոնցից մեկը դիպավ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանին: Աղամալյանը լուրջ վնասվածքներ չի ստացել:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հավաքականը բողոքարկել է մրցավարի որոշումը: