Որ դատավորն է քննելու ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանի դեմ հարուցված քրեական գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարավել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գործը մակագրվել է դատավոր Մուշեղ Արամյանին:

Հիշեցնենք, որ Զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ հանդիսացող գեներալ-լեյտենանտ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով):

Մակարյանի նկատմամբ ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոցը։ Մակարյանը, սակայն, չի ընդունում մեղադրանքը:

Ի դեմ մեղադրյալի աթոռին են հայտնվել նաեւ Արսեն Աբգարյանը, Սարգիս Կուլակչյանը եւ Էլլադա Հարությունյանը:




Լրահոս