ՏԵՍԱՆՅՈՒԹ. 15 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար, 45-ը սթափ չէր. ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մայիսի 23-ից 30-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3792 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 35 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 45, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 4 վարորդ։

17 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 16-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 67-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով, 1-ը՝ առանց համարանիշերի։ Բացի այդ, 15 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։




Լրահոս