Ինչ միջոցառումներ են նախատեսված վաղը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Այն սահմանվել է 1925թ.՝ Ժնևում երեխաների պաշտպանությանը նվիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:

Հունիսի 1-ին հանրապետության տարբեր մարզերում և Երևանում կկազմակերպվեն բազմաթիվ միջոցառումներ, որոնք ներկայացնում ենք ստորև.

Դիանա Աբգարի անվան պուրակ
Միջոցառումը կմեկնարկի ժամը 19:00-ին. գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի ամենասիրված ու հայտնի մուլտֆիլմերի երաժշտական ստեղծագործությունները:

Երևանի կենդանաբանական այգի
Օրը կմեկնարկի ժամը 10:00-ից մինչ երեկոյան ժամը 20:00-ն:

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Ժամը 19:00-ին կներկայացվի Կ. Խաչատրյանի ամենասիրելի «ՉԻՊՈԼԻՆՈ» մանկական բալետային ներկայացումը:
Դերերում կլինեն՝ ՉԻՊՈԼԻՆՈ՝ Գոռ Սարգսյան, ԲՈՂԿ՝ Կարինա Շիկանյան, ՄԱԳՆՈԼԻԱ՝ Անահիտ Վասիլյան, ԱՐՔԱՅԱԶՆ ԿԻՏՐՈՆ՝ Գարիկ Ավետիսյան /առաջին կատարում/, ՍԵՆՅՈՐ ՊՈՄԻԴՈՐ՝ Արմեն Զաքարյան, ԿԱՅՍՐ ԲԱԼ՝ Միլիտոն Կիրակոսյան, Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան, Բեմադրող բալետմայստեր՝ Հենրիխ Մայորով /ՌԴ և ԲՀ արվեստի վաստ.գործիչ/:

Բեմադրության և զգեստների նկարիչ Վալերի Լևենտալ /ԽՍՀՄ ժող.նկարիչ/, դիրիժոր Հարություն Արզումանյան:




Լրահոս