Փաշինյանն իրավապահ համակարգի ներկայացուցիչներին հրահանգ է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հավաստի աղբյուրների տեղեկացմամբ` օրերս կառավարության մասնաշենքի առջև տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ոստիկանների կիրառած ուժից հետո մի շարք քաղաքացիներ տուժեցին ու բանն ընդհուպ արյունոտ տեսարանի հասավ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահ համակարգի ներկայացուցիչներին հրահանգել է` «Անկարգությունների կազմակերպում, իրականացում» հոդվածով հնարավորինս շատ թվով մարդկանց մեղադրանք առաջադրել ու կալանավորել։

Խոսքն ինչպես շարքային մասնակիցների, այնպես էլ քաղաքական գործիչների ու պատգմավորների նկատմամբ գործեր հարուցելու մասին է։ Մեր աղբյուրի փոխանցմամբ` Փաշինյանն իր վրա նախկինում կիրառված հոդվածներն ուզում է «նախկինների» վրա դնել։

Ս.Վ.




Լրահոս