ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանին պետք է հստակեցնել վերահսկողությունը. թմրանյութերի ապօրինի շրջանառությունն անհանգստացնող է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թմրանյութերի ապօրինի շրջանառության թեման բավականին անհանգստացնող է: Այս մասին այսօր 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ նշեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

«Այդ աշխատանքի շրջանակներում,կարծում եմ, տեխնիկական միջոցները անընդհատ բարելավման կարիք ունեն։ Այսինքն՝ թմրամիջոցների մեծ մասը միևնույն է հայտնաբերվում է «Ռապիսկան» սարքավորումների միջոցով։ Հաջորդ կարևոր ուղղությունը շնագիտական կենտրոնի զարգացումն է, որովհետև, որքան էլ տեխնիկան զարգանա, այնուամենայնիվ, մաքսային ծառայությունների և այլ պետական մարմինների կողմից շների կիրառմամբ թմրամիջոցների հայտնաբերելու դեպքերը ևս շատանում են, և այդ հարցին մեծ կարևորություն է տրվում»,- ասաց Բադասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս