ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Սիրելի՛ երեխաներ,
Շնորհավորում եմ բոլորիդ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, անհոգ մանկություն և երջանիկ ընտանիք:
Մենք՝ մեծերս, պետք է մեր աշխատանքում և յուրաքանչյուր քայլում ջանք չխնայենք, որպեսզի ձեզ ժառանգենք ապահով և բարեկեցիկ երկիր: Մեր ցանկացած որոշման հիմքում պետք է լինի ձեր լավագույն շահը, ձեր իրավունքների գերակայությունը, որպեսզի ունենանք առողջ և ներառական հասարակություն, քանզի կրթված և հոգեբանորեն առողջ երեխաներն են մեր և պետության ապագան:
Ցանկությունս է, որ ցանկացած երեխա մեծանա ընտանիքում, լինի լսված և զգա ծնողների, հասարակության և պետության աջակցությունը:
Ցավոք, մեր երկրում վերջին իրադարձությունները անդառնալի հետևանք են թողել բազմաթիվ երեխաների վրա, խախտել նրանց հիմնարար իրավունքները, և մեր պարտականությունն է այս խնդիրների լուծումը:
Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, որպես ՀՀ քաղաքացի և որպես ծնող անում եւ անելու եմ հնարավորը՝ ձեզ ավելի լավ ապագա ժառանգելու համար»: