ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կյանքի նոր փուլ ենք անցնում, հուզված ենք»․ Հայաստանում Վերջին դաս է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հանրակրթական դպրոցներում այսօր՝ հունիսի 4-ին, հնչում է ավարտական վերջին զանգը: Այս օրը բոլոր շրջանավարատների կյանքում անմոռանալի է և կարևոր, որովհետև այն յուրահատուկ ջրբաժան է մանկական ու պատանեկան հիշողությունների և ավելի հասուն կյանքի միջև։

Յուրաքանչյուր շրջանավարտի համար սկսվում է կյանքի նոր և պատասխանատու փուլ, որը պետք է անցնել հանգիստ, խելամիտ և նպատակասլաց քայլերով:

Օրվա առթիվ ArmLur.am-ի հետաքրքիր զրույցներ է ունեցել Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի շրջանավարտների հետ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս