Armenian text to speach

«Վերջին զանգի» մասնակից հատուկ տարածք տեղափոխված 129 մեքենաներից 66-ը վարել են անչափահասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ՆԳՆ ոստիկանությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն։

Ժամը 16․00-ի դրությամբ «Վերջին զանգի» միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:

Մայիսի 22-ի ժամը 16.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 129 տրանսպորտային միջոց, որոնցից 66-ի ղեկին եղել են անչափահասներ։

Եվս մեկ անգամ հորդորում ենք` միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չվստահել անչափահասներին։




Լրահոս