2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից մինչև 2022 թ. հունիսի 1-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից արցախցիների նկատմամբ կատարվել է ընդհանուր 89 հանցագործություն, որոնց կապակցությամբ հարուցվել է 72 քրեական վարույթ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ դատախազությունից։
Սպանվել է 16 անձ (3-ը՝ քաղաքացիական), սպանության փորձի ենթարկվել 101-ը (44-ը՝ քաղաքացիական), հրազենային վիրավորում ստացել և ֆիզիկական բռնության ենթարկվել՝ 43-ը:
Այս և այլ տվյալները առավել մանրամասն ներկայացված են ստորև.