![](https://armlur.am/wp-content/uploads/2022/06/06042239eeb80c87df44908351b9776e867c82.jpg)
ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի առաջին տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Երևանում մրցեց Իռլանդիայի ընտրանու հետ:
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։ Երկրորդ խաղակեսի 75-րդ րոպեին Հայաստանի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ։ Գոլի հեղինակ դարձավ Էդուարդ Սպերցյանը։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում հյուրերին չհաջողվեց փրկել խաղը։ Կապառոսի թիմը վաստակեց առաջին երեք միավորը։